ՌԴ-ում հարուցված նոր քրեական գործի շրջանակում գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։ Ինչպես նշված է ՌԴ ՆԳՆ տվյալների բազայի քարտում, նա հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով. գրում է TASS գործակալությունը։
«Ռուբեն Ալբերտովիչ Թաթուլյանը հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է ՌԴ ՆԳՆ տվյալների բազայում։
Հայ գործարարի նկատմամբ նոր հետախուզում հայտարարելու որոշումը կայացվել է Սոչիի նախկին քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկիի հետ կապված քրեական գործի շրջանակում: Նախկին քաղաքապետն օրերս երկու ամսով կալանավորվել է յուրացումների գործով։ Նա կասկածվում է 3,7 մլն ռուբլի արժողությամբ երկու հողատարածքների յուրացման համար։ Սակայն Կոպայգորոդսկին չի ընդունում մեղքը։
Ria.ru-ն էլ գրում է, որ հետաքննությունն այժմ պարզում է՝ արդյոք կալանավորված նախկին քաղաքապետը կապված է հետախուզման մեջ գտնվող Թաթուլյանի հետ: Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ իրենք ստուգում են՝ արդյոք գործարարն ընդհանուր գործերի մեջ է եղել Կոպայգորոդսկիի հետ:
Նշենք, որ Թաթուլյանը հետախուզման մեջ էր հայտնվել նաև նախորդ տարվա նոյեմբերին։
Դեռ 2017 թվականին Ռուբեն Թաթուլյանը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ:







Բաց մի թողեք
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներիին ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է․ Ալիև
ՀՀ ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի ՌԴ առաջարկներից. հույս ունենք՝ սթափ հաշվարկով որոշում կլինի
«Իմ խիղճը մաքուր է». Հունգարիայի ընդդիմության առաջնորդը պնդում է, որ իրեն գայթակղել են սեքս-տեսանյութի «մեղրի թակարդի» մեջ