4 տարի առաջ հենց այս օրը Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, գրում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Պատերազմ, որի արդյունքում մեր ժողովուրդը կրեց անդառնալի մարդկային և տարածքային կորուստներ
(4000-ից ավելի զոհ ու տասնյակ հազար քառակուսի կիլոմետր կազմած տարածքային կորուստ):
Այս պատերազմը ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ապիկարությունն ու ձախողված դիվանագիտությունը:
4 տարի անց, մենք դեռ ապրում ենք հետևանքներով, առանց համոզիչ գործողությունների, պատասխանատուներին պատժելու և մեր երկրի անվտանգությունն ու ապագան երաշխավորելու ուղղությամբ։
4 տարի անց դեռ պաշտոնապես հրապարակված չեն զոհվածների անունները:
4 տարի անց անհետ կորածների և զոհերի աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են:
4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են…
Բայց կարևորը ՔՊ-ի համար ապագա կա
Հ.Գ. Տեսանյութը Վարդենիսի մեր տան լուսաբացն է. 4 տարի առաջ ճախրող ԱԹՍ»

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը