Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը։
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո:
Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։
Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում։
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից մարտահրավերներ և լուծումներ» պանելային քննարկմանը։
Նշվում է, որ քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքների և լոգիստիկայի ներկա վիճակին, արտադրության և արտահանումների կազմակերպման գործում ագրոլոգիստիկ ենթակառուցվածքների դերին, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերին, ագրոարդյունաբերական համալիրի թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման առկա ներուժին առնչվող մի շարք հարցեր:
Բաց մի թողեք
Բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին
Նոյեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Որքան գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար. Գրիգորյան