Իսրայելի ռազմաօդային ուժերը 48 F-16I «Sufa» և F-15I «Ra’am» կործանիչներ են օդ բարձրացրել՝ նախապատրաստվելով Իրանի առանցքային թիրախների վրա հրթիռային հարվածներ հասցնելուն։
Այս գործողությունը կարող է պատասխան լինել իսրայելական օբյեկտների վրա Թեհրանի վերջին հրթիռային հարձակումներին:
Ըստ իսրայելական աղբյուրների՝ հարվածները կհասցնեն ռազմավարական թիրախների, այդ թվում՝ ռազմական բազաների և ենթակառուցվածքների, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի միջուկային ծրագրի հետ: Աճող սպառնալիքի ֆոնին Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի բոլոր զենիթահրթիռային բրիգադները լրիվ մարտական պատրաստության են բերվել։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը՝ բաղկացած “Bavar-373”, С-400 և «Sevom Khordad,» համալիրներից, պատրաստվում է հետ մղել հնարավոր հարվածը։
Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծումը շարունակվում է․ բանակը քաղաքացիներին կոչ է անում մնալ ապաստարաններում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, նշելով.
«Իսրայելը կբախվի կործանիչ հարձակումների, եթե արձագանքի Իրանի հարձակմանը»։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել Էր Իրանի կողմից հրթիռային հարձակման մասին:
Բաց մի թողեք
Ռուսաստանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8,7 մագնիտուդ. կան տուժածներ
Չգիտեմ՝ կազդի՞ Ռուսաստանի վրա, բայց տալիս եմ 10 օր՝ սկսած այսօրվանից. Թրամփը կրկին վերջնաժամկետ է սահմանել
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է նախաձեռնել Ռոստովի մարզի ուղղությամբ. հրդեհվել է երկաթուղային հատվածը