Կրկին մուրացիկի, խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից ելույթ ունենալով Մոսկվայում` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մենք այս տարի «շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում», եւ ինքը պատրաստ է այս ամիս արդեն ստորագրել խաղաղության` «80 տոկոսով» համաձայնեցված պայմանագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Համոզելով, որ Ադրբեջանն էլ ստորագրի, հայտարարել է, որ ոչ մի տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից, եւ կրկին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Խոստացել է ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապը, ինչպես նաեւ՝ «մեր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց երթեւեկության անվտանգությունը»:
«Ավելին»՝ պատրաստ է «որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում»:
Բաց մի թողեք
Մե՞ղք է արդյոք պահք չպահելը, ե՞րբ պետք է այցելել նոր մահացածի գերեզմանին. մանրամասնում է Տեր Շահեն. Տեսանյութ
Ինչ արժե Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցելությունը բնակարան տոնական օրերին և հատկապես Ամանորի գիշերը․ ՀԺ
Մենք Հրանտի հիվանդությունը հաղթահարեցինք ամբողջ ընտանիքով․ Լուիզա Ներսիսյան․ Տեսանյութ