Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության դռնփակ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշվեր ՀՀ Արդարադատության նախարարի նշանակման հարցը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավարտված փակ նիստի ընթացքում Արդարադատության նախարարի հարցում իշխող ուժի ղեկավար կազմը մերժել է բոլոր թեկնածուներին:
ՔՊ-ն նախարարի տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Նրանց թեկնածությունները քվեարկվել են և մերժվել:
Երբ Նիկոլ Փաշինյանն այս մարդկանց հանձնարարել էր կազմակերպել Գրիգոր Մինասյանի դեմ արշավը, ՔՊ պատգամավորներին թվացել էր՝ իրենք կարևոր, որոշում կայացնող սուբյեկտ են:
Նրանցից ոմանք այնքան էին «բոբիկացել», որ իրենց նախարար էին երևակայում՝ «5 րոպե պակաս» ռեժիմում:
Փաշինյանն այս մարդկանց երեկ ցույց տվեց, թե ինչ «արժեք» ունեն իրենք, ու նաև հստակ ցույց տվեց, թե ով է «ասողը» իշխանության և կուսակցության մեջ:
Ու նաև այս պատմությունն այն մասին է, թե ինչպիսի աղքատիկ վիճակում է ՔՊ կադրային բանկը:
Մենք ծաղրում ենք Արփի Դավոյանին, բայց այդ խմբակցությունում բոլորն են նրա կարգավիճակում՝ մասնագիտական, բարոյական առումներով:
Ամեն ինչ արդար է:
Սուրեն Սուրենյանց
Բաց մի թողեք
Իսկ ո՞ր թիմում չկան թեւեր. Հիմնական կինոյի տղեն ես եմ եղել. Անդրանիկ Քոչարյան
Չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար. Գաբրիելյան
Ամուսնալուծված եմ, հիմա չունեմ կին․ Սիմիդյանը արձագանքեց լուրերին, թե իր կինն աշխատում է ԲՏԱ նախարարությունում