Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 18։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Մարինա Թ․-ն և հայտնել, որ Հալաբյան 22Բ հասցեում շունը հարձակվել է անձանց վրա և կծել իրեն:
Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 65-ամյա Միսակ Ա․-ից, որը հայտնել է, որ նշված հասցեում թափառական շունը թռել է իր 1 տարեկան թոռնիկի վրա:
ՀՀ որ ոստիկանները պարզել են՝ Հալաբյան 22 շենքի բակում Մարինա Թ․-ն զբոսնելիս է եղել, երբ շունը կծել է, որից հետո առաջացել է վիճաբանություն Երևանի բնակիչ 62-ամյա Հարություն Թ․-ի և Միսակ Ա․-ի միջև, որի ընթացքում վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Հարություն Թ․-ի փեսան՝ Երևանի բնակիչ 40-ամյա Սարգիս Մ․-ն, հարվածներ է հասցրել Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Խաչատուր Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Մարինա Թ․-ն աշխատում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ որպես դասախոս։

Բաց մի թողեք
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Թուրք լրագրողի գաղտնի այցը Հայաստան եւ նրա հրապարակումը թուրքական մամուլում
Թալինի համայնքապետի՝ ընտրակաշառք բաժանելու առերևույթ հանցանքի վերաբերյալ ձայնագրությունները կոծկո՞ւմ են