Համացանցում են հայտնվել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցին ձերբակալելու կադրերը:
Քրեական հետապնդումն իրականացվում է անառակաբարո արարք կատարելու քրհոդվածով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում:
ՀՀ քննչական կոմիտեն քիչ ուշ մանրամասներ էր հայտնել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում իրականացվող գործողություններից:
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում իրականացվող գործողություններից:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Քննիչը կայացրել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը իրականացվել է։
Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակվում»,- ասում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։
Այսպես․ Արամ Ծատուրյանը 64 տարեկան է, ֆիզիկայի ուսուցիչ, երկար տարիներ եղել է դպրոցի տնօրենը, երկու տարի է՝ ժամանակավոր պաշտոնակատար է։
Նշենք, որ Ծատուրյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, վերապատրաստվել է Ֆրեզնոյի մի շարք ավագ դպրոցներում։ Նա 2019 թվականին դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ներգրավվելու համար։ Նշենք, որ մինչ այս պահը նա այդ կազմում է, գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետն է։
Հավելենք, որ դպրոցում Ծատուրյանի մասին բավականին լավ կարծիքներ են հնչում, երեխաները սիրում են մասնագետին։ Ինչ վերաբերում է նրան մեղսագրվող արարքին, ապա մեզ ասացին, որ նման շշուկներ եղել են, այդ մասին ավելի շատ շրջանավարտների շրջանում է խոսվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում:
Բաց մի թողեք
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ