Հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ թոռը՝ 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Ձեռնարկվել են միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն՝ անարդյունք: Նրա անհետ կորելու վերաբերյալ նաև տեղեկությունը տարածվել է մամուլով և սոցիալական ցանցերով, կրկին՝ անարդյունք:
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ըստ կարգի՝ Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
«Քննչական նպատակային գործողությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ապօրինաբար կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել ու թաքցրել։
Սեպտեմբերի 25-ին, վարույթը հսկող դատախազի որոշմամբ, բոլոր չորսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց: Հաջորդ օրը նրանցից երեքը ձերբակալվեցին. խափանման միջոց ընտրվեց կալանքը:
Հետագա գործողությունների արդյունքում պարզվեց նաև դիակը թաքցնելու վայրը: Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում դիակը հրկիզել էին ու թաղել։
Դիակը հայտնաբերվեց հոկտեմբերի 9-ին։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Երևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարել
Ձերբակալություններ՝ Բրյուսովի համալսարանից․ ի՞նչ է պատճառը
14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգություն կատարվել է, թե՝ ոչ