Քննչական կոմիտեն այս օրերին նշում է իր 10-ամյակը, բայց դրսից գրեթե ոչ ոք չի շնորհավորում, եւ դա խոսում է այն մասին, որ ՔՊ-ում դժգոհ են Արգիշտի Քյարամյանից, ԱԺ մեծամասնությունն էլ ուզում է օրենսդրական փոփոխությամբ Քյարամյանին հաշվետու դարձնել ԱԺ-ին:
Հրապարակ թերթը գրել է․ Բայց երեկ Օպերայում հանդիսավոր նշել են ՔԿ-ի 10-ամյակը, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ ելույթ է ունեցել: Նա, չգիտես ինչու, այս անգամ էլ է խոսել չարաբաստիկ «զրոյական կետից»՝ ասելով. «Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ինչ-որ առումով ուզում եմ համարել զրոյական կետ` ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ՝ զրոյական կետ այն առումով, որ ամեն զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պետք է ավելի ու ավելի խորանա երկրում արդարության եւ արդարադատության, օրենքի եւ օրինականության առկայության մասին»:
Բաց մի թողեք
Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր, թե՝ մշտական կկառավարի ՀԷՑ-ը
Ո՞րն է հարցի լուծումը կամ ինչպե՞ս վերացնենք Թումանյանի բացահայտած փչացածությունը
Ուսուցիչները պահանջում են վերանայել թեսթերի կառուցվածքը, կրճատել պնդումների փունջը