22/11/2024

«Պլաշչադկա» են տեղափոխվել օրինախախտ վարորդների թանկարժեք մեքենաներ, այդ թվում՝ ՔՊԿ անդամների․ Լուսանկար

Երևան քաղաքի գնդի պարեկները 1ամսվա ընթացքում հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ վարորդների, որոնց մեծ մասը՝ օրենսդիր և գործադիր, դատական համակարգերի աշխատակիցներ են եղել, անգամ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ ու նրանց բարեկամներ։

Շատերը փորձել են պարեկներին համոզել, որ իրենք արտոնյալ են, որ պետք չէ իրենց նկատմամբ վարչական արձանագրություններ կազմել ու մեքենաներն էլ կարիք չկա տեղափոխել «պլաշչադկա», սակայն բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ հիմնականում ավտոմեքենան վարել են առանց ամրակապվելու, վարելիս խոսել են հեռախոսով, վարելիս ծխել են, ավտոմեքենաների ապակիները եղել են սահմանված կարգից ավելի մգեցված:

Պարեկները գիշերային հերթափոխի ժամանակ հայտնաբերել ու ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 20-ից ավելի՝ ժողովրդի լեզվով ասած «գիշերային չղջիկների», ովքեր ավտոմեքենաների վրա տեղադրել են գերձայնային ազդանշաններ՝ այդ կերպ խախտելով քաղաքացիների անդորրը. (գաղտնիք չէ՝ գիշերային ժամերին որոշ վայ վարորդներ սիրում են «գլուշիտելի» արհեստական ձայն հանելով վարել տրանսպորտային միջոցը՝ խանգարելով մարդկանց քունը):

Հայտնաբերվել են նաև մեծ թվով վարորդներ, ովքեր եղել են ոչ սթափ:

«Պլաշչադկա» են տեղափոխվել օրինախախտ վարորդների թանկարժեք մեքենաներ, այդ թվում՝ ՔՊԿ անդամների․ Shamshyan