Հոկտեմբերի 13-ին Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը:
Այս կապակցությամբ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն ջազ, ռոք, դասական և էստրադային համերգներ, գինու և գարեջրի փառատոններ, կգործի բացօթյա սպորտային գոտի։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը։
Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ.
13:00 – Երվանդ Երզնկյան
14:45 – Գարիկ և Սոնա
15:30 – Kami Friends band
16:30 – Արամ MP3
17:15 – Իվետա Մուկուչյան
Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ․
17:00 – «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ
19:00 – Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ.
12:00 – «Երևան» փողային նվագախումբ
13:00 – Jazz for kids
14:00 – Արցախի պետական ջազ նվագախումբ
15:00 – «Կատուներ» նվագախումբ
16:00 – «Մալխաս» ջազ եռյակ
17:00 – Հայաստանի պետական ջազ նվագախումբ
18:00 – Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ
19:00 – Տիգրան Համասյան տրիո
Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ.
14:00 – Սևագիր
15:00 – Կավիճ
16:00 – Թմբաթա
17:00 – Fairwind
18:00 – Rozen Tal
19:00 – Լավ էլի
20:00 – Jag և Նարեկ Բարսեղյան
21:00 – Նեմրա
Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն։
12:00-23:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն:
12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:
Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները։

Բաց մի թողեք
Սալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կինոյի այնպիսի մի հրաշք, որի հայացքում միաժամանակ ապրում են կրակն ու խոցելիությունը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է համաեվրոպական շրջագայության՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին