Ձերբակալվել են Գյումրու քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և քաղաքապետի մյուս տեղակալ Լուսինե Սանոյանի հայրը, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի տեղակալ Ռուբեն Սանոյանը։
Ռուբեն Սանոյանը ձերբակալությունից որոշ ժամանակ անց ազատ է արձակվել, իսկ «Բալասանյան դաշինքի» կողմից նշանակված փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 20 մլն դրամ գրավն ու տնային կալանքը։
Հիշեցնենք, որ երեկ էլ «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվել էր Սամվել Բալասանյանի որդին` Խաչատուր Բալասանյանը։ Ըստ տեղեկությունների` նրա նկատմամբ էլ խափանման միջոց է կիրառվել 70 մլն դրամ ու տնային կալանքը։
Վերջիններս, համաձայն լուրերի, ձերբակալվել են «Սև բերդ» պատմական շինության ապօրինի սեփականաշնորհման գործով։

Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ