Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ-ում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ.Ղ.-ն իր դասաժամի ընթացքում կպչուն ժապավեն է կպցրել աշակերտների բերաններին:
Նա դասաժամի ընթացքում այսպես կոչված լռության խաղ էր կազմակերպել աշակետնների հետ, որի ժամանակ, որպես խաղի բաղկացուցիչ մաս՝ կպչուն ժապավեն էր կպցրել աշակետների բերաններին: Ռ. Ղ.-ն հրավիրվել է բաժին: Աշակերտներից մեկի ծնողից՝ Գ. Ա.-ից ընդունվել է բանավոր հաղորդում:
Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ տեսուչ Գյուլնազարյանը ներկայացրել է զեկուցագիր: Հանգամանքները պարզվում են: Լրացված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն:
Տավուշի բնակիչ Մարտուն Ե.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում է հասցեագրել իր անունից աշխատանքից ազատման դիմում գրելու մասին, որի արդյունքում իրեն ազատել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Այգեհովիտի անտառպետության» անտառապահի պաշտոնից:
Այդ կապակցությամբ նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա անունից գրված դիմումը գրվել և ստորագրվել է մեկ այլ անձի կողմից:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր. 457 հոդ․ 1-ին մասով նախաձեռնվել է քր. վարույթ: Ամփոփագիրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն:

Բաց մի թողեք
Էքզիթ-փոլեր. Գերմանիայի ծայրահեղ աջ AfD-ն հստակ առաջատար է Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում
«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար
Գերմանիայի արևելքում ընտրատեղամասերի բացման հետ մեկտեղ ծայրահեղ աջակողմյան AfD-ն առաջատար դիրք է գրավում