Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա 40/1 հասցեում գործող «88» սուպերմարկետում մի աղջիկ սպառնում է խանութը հրկիզել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը և ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը։
Տեղում պարզվել է, որ նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 28-ամյա Հերբերտ Դ․-ի նախկին ընկերուհին, Երևանի բնակիչ 26-ամյա Սոնա Ե․-ն իր ձեռքին եղած բենզինով լցված տարայով մտել է սուպերմարկետ, տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, նաև խաթարել խանութի բնականոն աշխատանքը՝ սպառնալով այրել Հերբերտ Դ․-ին և խանութը։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողներին հաջողվել է օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել ու վնասազերծել Սոնա Ե․-ին և, ում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Սոնա Ե․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքին ականատես է եղել «88» սուպերմարկետում ծառայություն կատարող, «Օրլան» ՍՊԸ-ի ծառայության ղեկավար Ս․ Մ․-ն։
Բաց մի թողեք
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել