Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն այսօր հայտարարել է, որ Հայաստանի տարածքով անցնելիք 61 կիլոմետրանոց միջանցքի բացումը ընդամենը ժամանակի հարց է։
Նախարարը նշել է, որ թեև Անկարան ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների բացման շուրջ ընթացող բանակցություններին, բայց Բաքվի հետ մշտական կապի մեջ է։
Նա մասնավորապես ասել է․ «Թուրքիան և Ադրբեջանը համատեղ նախագիծ են իրականացնում։ Կան որոշակի խնդիրներ, բայց դրանք առաջիկայում կարող են լուծվել։ Ժամանակի հարց է»։

Բաց մի թողեք
Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը. ահազանգ. Լուսանկար
Ռուսաստանի հերոս Նարան Օչիր-Գորյաեւն է զnhվել Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ. Լուսանկար
Ի՞նչ աշխատանքներ է սկսել Թուրքիան Հայաստանի հետ սահմանին. Լուսանկար