Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում կրակոցների ձայներ են լսվում:
Տեղում ոստիկանները պարզել են, որ Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Վլադիմիր Մ․-ն ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է տան անդամների հետ և իր անվամբ ոստիկանության Կապանի բաժնում հաշվառված «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանից 2 անգամ իր բնակարանի առաստաղին և 4 անգամ նույն շենքի բակում արձակել է կրակոցներ:
Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի և պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի պահպանության բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Վլադմիրի Մ․-ն հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Վլադմիրի Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Բաց մի թողեք
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ. Լուսանկար
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ Լուսանկար
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր