«Ինձ անընդհատ ասում են՝ որպեսզի ժողովուրդ հավաքես, խոստումներ տուր, և նաև չեն զլանում ասել՝ որոշ իմաստով նաև խաբիր»,- «սրբազան պայքար» կոչվող շարժման վերջին հանրահավաքում մասնավորապես հայտարարեց դրա առաջնորդ Վազգեն Գալստանյանը։
Նրա վրա դրված պարտականությունը, որքան գիտենք, մարդ հավաքելը չէր և չէ, այլ՝ ելույթներ ունենալը, իսկ ժողովուրդ հավաքելու պատասխանատվությունը, ինչպես գիտենք, դրված էր շարժմանն աջակցող, շարժումներ ու երթեր կազմակերպելու փորձ ունեցող քաղաքական ուժերի վրա, մասնավորապես՝ ՀՅԴ-ի։ Այդ կուսակցության պատասխանատու անձինք էլ, փաստորեն, կատարելով իրենց վրա դրված պարտականությունը՝ մարդաքանակ ապահովել իշխանափոխության նպատակով ծավալվող շարժման համար, այսօր կանգնել են դատարանի առաջ։
«Դատալեքս» հարթակում հրապարակվել են ՀՅԴ անդամ հանդիսացող 5 անձի վերաբերյալ ամիսներ առաջ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունները։ Մասնավորապես սույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը, որը, հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում էր ընդգրկված և նախորդ տարի նոյեմբերին հրաժարվեց մանդատից՝ տեղ բացելով Լևոն Քոչարյանի պատգամավոր դառնալու համար, Վահե Դանիելյանը, որը ՀՅԴ Վայոց ձորի մարզի ներկայացուցիչն է և Եղեգնաձորի տարածքային կառույցի ատենապետը, Առաքել Առաքելյանը, որը Վայքի տարածքային կառույցի ղեկավարն է, և կուսակցության ներկայացուցիչներ Նեկտար Հովհաննիսյանն ու Արփինե Մովսիսյանը։
Ըստ դատախազության մեղադրական եզրակացության՝ հիշյալ անձինք 2024թ. ապրիլին Տավուշի մարզում սկիզբ առած և մայիսի 9-ից Երևանում շարունակվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին, երթերին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով նյութապես շահագրգռել են քաղաքացիներին։ Մասնավորապես Վահե Դանիելյանին առաջադրված մեղադրանքում նշվում է, որ վերջինս մարդկանց նյութապես շահագրգռելու արարքը կատարել է Վայոց ձորի մարզում կուսակցական աշխատանքների համակարգող Գերասիմ Վարդանյանի դրդմամբ։
Սույն գործով դատավորը ՀՀ քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանն է։
Նշենք, որ հոկտեմբերի 11-ին երկու անձի՝ Վահե Դանիելյանի և Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ դատարանը որոշեց խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ 2 մլն դրամի չափով գրավով։
Ի դեպ, օրերս հիշյալ անձանց կուսակցական ընկեր, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը իր հարցազրույցում հայտարարել է, թե ստախոս են նրանք, ովքեր իրենց մեղադրում են այս շարժումը ի սկզբանե նախաձեռնելու և ղեկավարելու մեջ։ Այդ Վազգեն Գալստանյանն է նախաձեռնել, իրենք էլ, քանի որ օրակարգը եղել է իրենց սրտով, միացել են և աջակցել, ամեն ինչ արել են, որ շարժումը հաջողի։ Թե «աջակցել» ասելով ինչ նկատի ունի պարոն Սաղաթելյանը՝ հայտնի չէ, բայց ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, ՀՅԴ-ն որևէ շարժման աջակցելու այլ ռեսուրս չունի (բոցաշունչ ելույթները հաշիվ չեն), քան՝ մարդկանց նյութապես շահագրգռելով ցույցերին մասնակցել տալը։
Հատուկ ընդգծենք՝ հարգում ենք վերոհիշյալ մեղադրյալների անմեղության կանխավարկածը։
Բաց մի թողեք
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի