Աննա Հակոբյանը հիշեցրել է տարիներ առաջ իր կողմից ասված խոսքերը և նշել, որ հավատարիմ է մնացել իր խոստմանը:
Եվ որքան մեր դիզայներները զարգացնեն ու կատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»:
Այս խոսքերը ասել եմ 2018 կամ 2019 թվականին։ Ոչ մի կերպ չգտանք կոնկրետ երբ եւ որտեղ»,- գրել է Հակոբյանըև նշել, որ անցել է մի քանի տարի, եւ կարծես թե սկսում է մոտենալ իր նշած նպատակին։
Շարունակելով, Աննա Հակոբյանը մանրամասնել է, թե նկատի ունի՝ սկսել է ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ։
«Այս առիթով ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն դիզայներներին, ում հետ համագործակցել եմ այս ամբողջ ընթացքում։ Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի, ավելի ու ավելի լավ որակ ապահովելուն ուղղված անկոտրել ջանքի համար։ Աշխատանքը միշտ իր հետ արդյունքներ է բերում։ Եւ որքան ճիշտ է այն կազմակերպվում, որքան ավելի գրագետ է արվում, այնքան այդ արդյունքները տեսանելի են լինում։
Բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական անսպառ միտք, կատարելագործվելու անհատնում ցանկություն եւ մեծ մեծ հաջողություններ»,- նշել է Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
















Բաց մի թողեք
Նոյեմբերի 9-ի աստղագուշակ․ Կարևոր է չտրվել սադրանքներին և հիշել ձեր սեփական շահերը
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում. Լուսանկար