«Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հիշեցնենք՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն էլ հայտնել էր երեկոյան ժամը 20:00-ից արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի մասին:
«Արևային եղանակին չխաբնվեք, այսօր երեկոյան ժամը 20:00-ից կզգաք արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ուժը»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ավելի վաղ կենտրոնը հայտնել էր՝ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։
Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Բաց մի թողեք
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին