Այսօր կենդանասեր հանրույթը շոկ ապրեց «Կենդանիների խնամքի կենտրոնի» աշխատողների աշխատանքային առօրյան ցուցադրող տեսանյութից։
ՀՈԱԿ ի աշխատողները կենդանուն տանջելով խծկում են ավտոմեքենան, ճիշտ այնպես, ինչպես ոստիկանները մարդկանց տանջելով ու խոշտանգելով բերման են ենթարկում։
Կենդանիների խնամքի կենտրոն կոչվող հաստատության ղեկավարը Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի նախկին տնօրեն Հարութ Առաքելյանն է։ Այս ՀՈԱԿ–ը աշխատում է անթափանց, որևէ վերահսկողություն իրավապահների կողմից չկա։ Կենդանասերների շրջանում ահռելի դժգոհություն է հասունացել այս կառույցի աշխատանքից։
«Հրապարակին» կենտրոնից տեղեկություն փոխանցեցին, որ աշխատողները կենդանու նկատմամբ դաժան վերաբեմունքի համար տույժ են ստացել։


Բաց մի թողեք
Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև. Եվ սրան հավատացող կա արդյոք
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
«Վիճակը» լավ չէ. «նախկինի պես» շարունակել գործելը անհնար է