Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործով դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշումը նրա փաստաբանական թիմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Առուշանյանի պաշտպաններից Սերգեյ Մարաբյանն ասաց՝ բողոքը Վերաքննիչ դատարանում է, տեղեկություն չունեն, թե այն ում է մակագրվել։
Նա նշեց, որ դատախազությունը եւս բողոքարկել է որոշումը Վերաքննիչ դատարան․ «Երկու բողոքը միասին, վարույթի նյութերի հետ միասին գնում է Վերաքննիչ դատարան, հետո նոր միասնական որոշում է կայացվում։ Մեկը կարող է առանց քննության թողնի կամ վերադարձնի, այնտեղ հիմքեր կան էլի»։
Խոսելով Վերաքննիչ դատարանից ակնալիքների մասին՝ ասաց․ «Չեմ ուզում գնահատականներ հնչեցնել։ Ինչ վերաբերում է դատական ակտին, ապա ասեմ, որ համաձայն չենք դրա հետ, գտնում ենք, որ սխալ է կիրառվել Քրեական օրենսգիրքը, եւ Վերաքննիչ դատարանին խնդրում ենք այդ սխալը ուղղել։ Թե ինչ որոշում կկայացնի, կերեւա որոշումից, ըստ այդմ, մենք կտեսնենք ինչպես են զարգանում իրադարձությունները։ Ես միշտ էլ հույս եմ ունեցել եւ հույս ունեմ, որ այն հարցերը, որոնք բարձրացվել են բողոքում, այնքան ակնհայտ են, որ Վերաքննիչ դատարանում դրանք կդառնան պատշաճ քննության եւ լուծման առարկա»։
Հարցադրմանը, թե նշում է, որ դատավորը քրեական օրենսգիրքը սխալ է կիրառել, դա արդյոք հիմք չէ կարգապահականի համար դիմելու, ասաց, որ դատական սխալները առօրյա աշխատանքի ընթացքում գոյություն ունեցող երեւույթներ են․ «Դատավորին պատասխանատվության ենթարկելու համար շատ կարևոր է ցույց տալ, որ այդ սխալը թույլ է տրվել միտումնավոր, ինչ-ինչ շարժառիթներից ելնելով։ Հիմա ես չեմ ուզում նախարարության պրակտիկային գնահատական տալ․․․․ Ես 4 տարի եղել եմ կարգապահական հանձնաժողովի նախագահը, մենք երբեք չենք փորձել դատավորի գործունեությունը գնահատել այն տեսանկյունից, որ մենք այդ իրավիճակում այլ որոշում կկայացնեինք»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին դատարանը Գորիսի քաղաքապետի դատավճիռը փոխեց եւ հետաձգված պատիժն ու պաշտոնավարումը 5 տարով դադարեցնելու փոխարեն նրան դատապարտեց 1 տարի 8 ամիս ազատազրկման։ 33-ամյա Առուշ Առուշանյանը բանտ կտեղափոխվի, երբ որոշումն ուժի մեջ մտնի, այսինքն` երբ անցնի մյուս դատական ատյաններով։
Գորիսը 7 տարի կառավարող քաղաքապետը դեռ 2022-ին էր մեղավոր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության եւ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար։ Դատավճիռն ուժի մեջ էր մտել այս տարվա հուլիսին։ Նրան 5 տարի ժամկետով արգելվել է զբաղեցնել համայնքապետի պաշտոնը։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն, որ քաղաքապետի լիազորությունները դադարեցվեն, ավագանին հրաժարվել էր պաշտոնանկ անել քաղաքապետին, հիմնավորել էր, որ նման լիազորություն չունի։ Դրանից հետո Պրոբացիայի ծառայությունը դիմեց դատարան, պահանջելով Առուշանյանի՝ 5 տարով պաշտոնը թողնելու պատիժը փոխարինել ազատազրկմամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5e31558ed73a76f2fb4133a2370f8489
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է