Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին են զանգահարել «Եղվարդի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Եղվարդ քաղաքի «Գնացքի գծերի մոտ նեֆտո բազա» աշխատանքի վայրում, դիզվառելիքով այրվելու հետևանքով «մարմնի տարբեր մասերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ գործնկերները բուժօգնության են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հովհաննես Ե․-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Հովհաննես Ե․-ն նշված մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդ համյանքի Արտադրական հանգույց հասցեում` յուղի տարան էլեկտրական սղոցով կտրելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանի քաղաքապետարանում, անվասայլակով տղամարդը uպառնացել է դիմել կտրուկ միջոցների. Լուսանկար
Չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարից․ Լուսանկար
Քաղսիի հյուրատնից օտարերկրացու էին առևանգել․ նրա մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում