22/11/2024

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք՝ անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և ԼՂ ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ: