Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Նա նշել է, որ «հենց Ադրբեջանն է խաղաղության պայմանագրի նախաձեռնողը»: Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։
Նրա խոսքով, «այն փաստը, որ Հայաստանը 70 օր անց ուղարկել է իր վերջին առաջարկները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, որոշակի հարցեր է առաջացնում գործընթացն առաջ տանելու՝ հայկական կողմի մտադրության վերաբերյալ»։
«Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն են: Մեր երկիրը շարունակելու է վճռական քայլեր ձեռնարկել գործընթացն առաջ մղելու համար»,-անհեթեթ մեղադրանքների համար հերթական առիթն է օգտագործել Ալիևը:
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար