«Ուզում եմ խոսել մի նոր՝ հետաքրքիր տեսակի կոռուպցիայից, որը սկսել է զարգանալ վերջին շրջանում, և որի մասին 2-րդ, 3-րդ դեպքն է, որ լսում եմ»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով շինթույլտվությունների հարցում ձևավորված նոր կոռուպցիոն սխեմաների մասին:
«Այս կոռուպցիան ավելի շատ կարելի է կոչել միամիտներին այս պրոցեսի մեջ ներքաշելու գործընթաց, որովհետև սա իրականացվում է որոշակի բրոքերական ընկերությունների կողմից»,- ասաց քաղաքապետը՝ պարզաբանելով, որ որոշ բրոքերական ծառայություններ շինթույլտվութուն ստանալու գործընթացի առնչությամբ մարդկանց ասում են՝ «գումարը տվեք, գործը 90%-ով կկազմակերպվի»։
Ավինայնը դիմեց կառուցապատողներին. «Սիրելի կառուցապատողներ, խնդրում եմ՝ մի եղեք միամիտ։ Երևանի քաղաքապետարանում որոշում կայացնելու գործընթացը բավականին դիվերսիֆիկացված է։ Փաստացի, քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս իրարից անկախ ճարտարապետներ, և այդ խորհրդի կարծիքի հիման վրա է միայն տրվում այդ շինթույլտվությունները։
Հետևաբար, բրոքերական ծառայություններից խորհուրդ չեմ տալիս օգտվել, որովհետև դրանք փաստացի ապօրինի գործունեություն ծավալող ընկերություններ են, և նրանց հույսը ձեր միամտությունն է, խնդրում եմ և հորդորում՝ մի եղե՛ք միամիտ»:
Բաց մի թողեք
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է ապազգային մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի․ վարչապետ
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Վարդապետյան