«Անհատապես ծանոթանալով ակնթարթորեն հարստացած ՔՊ-ականների կենսագրության մանրամասներին՝ «Ժողովուրդ» օրաթերթը հանգում է համատարած այն փաստին, որ նրանց մեծագույն մասը մինչ հեղափոխությունը, չնչին գումարներ չունենալու պատճառով, պարտքերի տակ են եղել, անգամ դատական տարբեր հայցերի հորձանուտում են հայտնվել։
«Ժողովորդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ հերթական հեղափոխականը, որի նկատմամբ 2017 թվականին, ինչ-որ հարցի շրջանակում, «Ակբա» բանկը ընդամենը 171 ԱՄՆ դոլարի բռնագանձման հայց է ներկայացրել՝ Արփի Դավոյանն է:
Ամենահետաքրքիրը եւ մտահոգիչն այն է, որ իրեն ազնիվ հռչակած Դավոյանի նկատմամբ հայցը կարճվել է հենց հեղափոխության տարում` 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից հետո, երբ Դավոյանը վարչապետի նորանշանակ օգնականն էր արդեն:
Իսկ դյուրահավատ ժողովրդին 2018-ին թվում էր, թե «անձնազոհ ՔՊ-ականներին» հետաքրքրում են վեհ արժեքներ…»։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար