Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։
Լյուբիմովը հոկտեմբերի 25-ին` ժամը 19։00-in «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա իր 80-ամյակին նվիրված մենահամերգով։
Ծրագրում՝ Վալենտին Սիլվեստրով, Ֆրեդերիկ Շոպեն, Հենրի Փըրսել, Ֆրանց Շուբերտ, Միխայիլ Գլինկա, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ։
Ալեքսեյ Լյուբիմովն այսօրվա առավել գունեղ և ինքնատիպ երաժիշտ կատարողներից է։ Նա իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ։
Հին և նոր երաժշտություն կատարելը չի խանգարել Ալեքսեյ Լյուբիմովին լինել դասական և ռոմանտիկ երկացանկի ականավոր կատարող, ինչը ցույց են տալիս նրա բազմաթիվ ձայնագրությունները։
Երբ 1980-ականներին քաղաքական սահմանափակումները Ռուսաստանում հանվել են, Ալեքսեյ Լյուբիմովը դարձել է առաջին աստիճանի միջազգային դաշնակահարներից մեկը, որ համերգներով հանդես է գալիս Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում։ Ելույթներ է ունեցել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային նվագախմբերի, Ռադիո Ֆրանսի, Թորոնթոյի սիմֆոնիկ և Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Համագործակցել է միջազգային դիրիժորների՝ Աշկենազիի, Յարվիի, Կոնդրաշինի, Հոգվուդի, Մաքերասի, Նագանոյի, Նորինգթոնի, Պլետնևի, Սարաստեի, Սալոնենի, Յանովսկիի և Տորտելիեի հետ։
Պատմական ելույթներ է ունեցել Լուսավորության դարի նվագախմբի, Վիեննայի ակադեմիայի և Գենտի Կոլեգիա վոկալե խմբերի հետ։
Կամերային երաժշտության ասպարեզում պարբերական ելույթներ է ունենում փառատոներում հայտնի մենակատարների և համույթների հետ ողջ աշխարհում։
Բաց մի թողեք
Հին Պատմություն՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի հրաշալի մենանվագով ու սերբ – հայկական հարաբերությունների ամրապնդմամբ․ Լուսանկարներ
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Վահան Արծրունու «Կոմիտաս` երաժիշտ և բանաստեղծ» նախագծի համերգը. Լուսանկար, Տեսանյութ
Որ աստղերը՝ Թրամփի պատճառով, կհեռանան Հոլիվուդից