Հոկտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 2.50-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ նախորդ օրը փորձել են մտնել հարևանի բնակարան, տվյալ պահին ևս փորձում են մուտք գործել նույն բնակարան:
Ահազանգով նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ են մեկնել: Ոստիկանները շրջափակել են շենքը, ապա բարձրանալով տանիք՝ մուտքի մոտակայքում հայտնաբերել են բջջային հեռախոս, լինգ, մետաղ կտրելու մկրատ, շինարարական ձեռնոցներ: Շարունակելով որոնողական աշխատանքները՝ ոստիկանները տանիքում հայտնաբերել են ծխատարի մոտ թաքնված մի երիտասարդի: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին:
Վանաձորի բնակիչ 32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Բաց մի թողեք
Չորս անձինք են կալանավորվել, երեքը՝ պաշտոնյա
Վեճի ընթացքում հարված ստացած տղամարդը հիվանդանոցում ստել է, թե ընկել է ծառից. դանակահարողը հայտնաբերվել է
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալվածների թվում կա 3 պաշտոնատար անձ. մանրամասներ