Հոկտեմբերի 20-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն է ահազանգել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 23-ամյա Ս. Ք.-ն և հայտնել, որ իրենց տանից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Ս. Ք.-ն հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Մյասնիկյան գյուղի Մովսեսաշեն թաղամասում գտնվող տան ճաղավանդակը պոկել են, այնուհետև բացել եվրոպատուհանը, մտել ներս և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը, իսկ զգեստապահարանից գողացել են դրամապահոցը, որի մեջ եղել են մոտ 300 հազար ՀՀ դրամի 500-դրամանոց մետաղադրամներ։
Դեպքի մասին ոստիկանության Բաղրամյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ք.-ն իր ընտանիքի անդամների հետ մասնակցելիս են եղել հարսանյաց արարողության ու վերադառնալով տուն՝ հայտնաբերել են տունը թալանված։
Չհրկիզվող պահարանում էլ եղել են 10 մլն դրամ և 10 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։
Բաց մի թողեք
Հայհոյել է՝ չիմանալով, որ դիմացինը հայերեն գիտի․ ուշագրավ միջադեպ՝ ծեծ Կասկադի սրճարաններից մեկում
«Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը