Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 21-ամյա Ս․ Հ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 13-ին իր ծանոթ Գագիկ Ա․-ն տելեգրամ հավելվածի միջոցով հաղորդագրություն է ուղարկել, որ իրեն պարտք եղած 100 հազար դրամը ժամանակին չվերադարձնելու դեպքում պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա:
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Քարամյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար
Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը