Արդյոք Ադրբեջանում ընթանո՞ւմ է որևէ պրոցես՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգի հետ:
Հարցին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Պետք է հաշվի առնենք երկրի իրավական համակարգը․ մենք խորհրդարանական երկիր ենք, Ադրբեջանը՝ նախագահական։ Այս փաստաթուղթը, որն ընդունվում է, ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ երկու կողմերը փոխանակվում են արձանագրությամբ։ Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում՝ մինչև այն չփոփոխվի։ Մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք, այնպես չէ, որ նստել, որոշել ենք՝ ինչ-որ փաստաթուղթ ընդունենք, վավերացնենք ու բերենք Ազգային ժողով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ադրբեջանից ստացվե՞լ է հավաստիացում, որ իր զորքերը կհեռանան ՀՀ ինքնիշխան տարածքից, խորհրդարանի խոսնակը նկատեց․ «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, քննարկել ենք, թե որ սկզբունքներն ենք սահմանում, որի արդյունքում իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն տեղերից, որտեղ որ մենք ենք առաջ. չէ՞որ սահմանի վրա պարզ չէ՝ որտեղ ինչն է անցնում, ու մենք հիմա վերարտադրում ենք այն քարտեզը, որով անկախացել ենք»։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը․ Տեսանյութ
Հաջողելու ենք խաղաղությունն իրականություն դարձնելու գործընթացում․ Ալեն Սիմոնյանի ուղերձը. Տեսանյութ
Խաղաղության տարիները շարունակական լինեն, մնացածը կստեղծենք միասին․ Արայիկ Հարությունյան