Ուկրաինայի Զինված ուժերին հաջողվել է բուֆերային գոտի ստեղծել Կուրսկի մարզի տարածքում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում։
Նախկինում նա նման գոտու ստեղծումն անվանել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացվող գործողության նպատակներից մեկը։
«Ուկրաինայի տարածքում բուֆերային գոտու փոխարեն, որը ծրագրել էին ռուսները, մենք բուֆերային գոտի ստեղծեցինք մեր սահմանին՝ Ռուսաստանի տարածքում»,- գրել է Զելենսկին։
Նրա խոսքով, ներկա պահին ուկրաինական զինված ուժերի մարտիկները շարունակում են դիրքերը պահպանել օկուպացված տարածքներում։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ