Հոկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում 62-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 3-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 7-ամյա Մ. Շ-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված տղային տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Բաց մի թողեք
Ոչ Լոզանը կա, ոչ համալսարանը, մարզադաշտն էլ պապիս թութունի դաշտն էր. Գյումրու ավագանին արտահերթ նիստ է արել. Լուսանկարներ
Ովքեր են առաջադրվել ՔՊ վարչության կազմի ընտրություններում․ Ցուցակ
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ զոհեր կան․ Լուսանկար