Աննա Հակոբյանի կազմակերպած այսօրվա քննարկմանը ներկա է եղել «Ավան մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Արարատ Սուքիասյանը։ Նա 2022-ին հայտնվել էր սկանդալի կենտրոնում։
Այն ժամանակ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Արարատ Սուքիասյանը մանկապարտեզում նախորդ իշխանությունների, մասնավորապես՝ «Հանրապետական» կուսակցության մասին վատ արտահայտություններ է արել, մասնավորապես, նա ասել է, թե զզվում է հանրապետականներից, չի աշխատի հանրապետական ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ Աննա Հակոբյանն այս հանդիպման մասին ավելի վաղ գրել էր․ ««Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետեւյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ։ Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու եւ արդյունավետ քննարկման համար»։
Բաց մի թողեք
Սեքսուալ ծերունին Հատուկ դպրոցում է աշխատում
6 տարի անց էլ Պուգաչովան գերազանցել է Պուտինին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին» նախագիծ է ներկայացրել