Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված վիճակում են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի պարեկները:
Տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատվածն ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի՝ ճանապարհի մերկասառույցի և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելու պատճառով:
Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոց, այդ թվում՝ բեռնատարներ։ Աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, որոնք աղ ու ավազով մշակում են ճանապարհը։
Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հորդորել էր հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:


Բաց մի թողեք
Ապրիլի 19-ի աստղագուշակ․ Օգտակար կլինի հանգստանալը
«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. Լուսանկարներ
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել