Իրանում պատրաստվում են Իսրայելի կողմից սահմանափակ պատասխան հարվածին։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Ալի Ջաֆարին, փոխանցում է իրանական SNN հեռուստաալիքը։
«Հավանական է, որ Իսրայելը ոչ արդյունավետ, սահմանափակ և փոքր գրոհ կիրականացնի, որպեսզի դա ներկայացնի որպես իր պատասխան քայլ։ Իրանի արձագանքը կախված է հակառակորդի հարձակման լրջությունից», – նշել է նա։
Գեներալը հավելել է, որ եթե Իսրայելի հարվածը լուրջ լինի, Թեհրանում լուրջ պատասխան կպատրաստեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին The Washington Post պարբերականը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրել էր, որ Իսրայելը կարող է առաջիկա օրերին հարձակվել Իրանի վրա, սակայն թիրախների վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել:
Բաց մի թողեք
Եվրոպական միությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել
Պարզվել է Tesla Cybertrack-ի պայթյունն իրականացրած վարորդի ինքնությունը. Լուսանկար
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun