Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված վիճակում են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի պարեկները:
Տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատվածն ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի՝ ճանապարհի մերկասառույցի և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելու պատճառով:
Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոց, այդ թվում՝ բեռնատարներ։ Աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, որոնք աղ ու ավազով մշակում են ճանապարհը։
Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հորդորել էր հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:


Բաց մի թողեք
Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը. Լուսանկար
Փաստորեն Վիգեն Ավետիսը նաև աբիժնիկ է․ շտապ պիտի փաստեր ներկայացնի կամ ողջ հանրությունը կիմանա, որ ստախոս է
Ինչպես է երեկ զինվորը կյանքից զրկվել․ նոր մանրամասներ