Հոկտեմբերի 21-ին ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի բնակիչ 65-ամյա Հովիկ Սուքիասյանը և հայտնել, որ իրենց ավտոմեքենան անհայտ անձը կամ անձինք գողացել են:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:

Տեղում Հ. Սուքիասյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ «Hyundai Elysion» մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել Դդմաշեն բնակավայրի 5-րդ փողոցի իրենց տան մոտ, ավտոմեքենայի վրա էլ եղել են բանալիները,և ունի կասկածներ, որ այն անհայտ անձը կան անձինք առևանգել են:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանքը կատարած անձին ակամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները