«Օրերս ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հայաստանում իրականացված հարցման արդյունքներից պարզվում է, որ ըստ մեր քաղաքացիների, Հայաստանի առավել կարևոր քաղաքական գործընկերն է Ֆրանսիան:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այդպես է մտածում հարցվածների 59 %-ը։ Հաջորդում է Իրանը՝ 58 %, ապա՝ ԱՄՆ-ը՝ 48 %, Հնդկաստանը՝ 41% և ԵՄ-ն՝ 34 %: Ռուսաստանը կարևոր քաղաքական գործընկեր է համարել հարցման մասնակիցների 33 %-ը, իսկ 30 %-ի կարծիքով, այդ երկիրը Չինաստանն է:
Կան տեսակետներ, ընդ որում, այդպիսի մոտեցում ունեցողների թիվը քիչ չէ, որ այդ հարցումն օբյեկտիվ չէ, ունի քաղաքական երանգավորում և ուղղվածություն, քանի որ սոցհարցում իրականացրած կազմակերպության գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ Բացի այդ, տվյալ կազմակերպությունը հանդես է գալիս «ամբողջ աշխարհում ժողովրդավարության առաջխաղացման օգտին»։ Այդուամենայնիվ, պետք է ընդունել, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը նույնպես տվել է իր արդյունքները։ Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ, ի վերջո, Փաշինյանն ու իր թիմը 2018 թ.-ից սկսած վարում են հակառուսական ներքին և արտաքին քաղաքականություն. ի մասնավորի՝ տարբեր մեդիամանիպուլ յացիաներով և հազարավոր ֆեյքերով փորձում են ՌԴ-ի դեմ սև փիառ իրականացնել։
«Արևմուտքը ՀՀ-ում ունի հարյուրավոր ՀԿ-ներ և այլ ազդեցության գործակալների ցանց, որի միջոցով իրականացվում է Արևմուտքի լոբբիզմը։ Աստիճանաբար հայ հասարակությունը սկսել է Ֆրանսիային և ԱՄՆ-ին դիտարկել որպես ՀՀ-ի կարևոր քաղաքական գործընկերներ։ Դա պայմանավորված է նաև Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծմամբ, որի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն ու ՔՊ-ն են, սակայն ՀՀ քաղաքացիների մոտ գործող իշխանությունները փորձում են ստեղծել այնպիսի կարծիք, որ դրա մեղավորը ՌԴ-ն է»,- գրում են հեղինակները՝ հավելելով, որ հակառուսական քարոզչությունն աստիճանաբար տալիս է իր արդյունքները, և Մոսկվան պետք է եզրակացություններ անի ու քայլեր ձեռնարկի»:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան