Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի կարողացել քվեարկել, հաղորդում է «NEWS.ru»-ի թղթակիցը։ Քվեաթերթիկների մշակման համալիրը չի ընդունել նրա քվեաթերթիկը։
Զուրաբիշվիլին առաջիններից է եղել, ով մոտեցել է քվեատուփին։ Ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը «NEWS․ru»-ին ասէլ է, որ իր քվեն ավելի ուշ հաշվի կառնեն։
«Այս անգամ ես քվեարկել եմ ոչ թե ինչ-որ մեկի, այլ ինչ-որ բանի համար։ Ես քվեարկել են նոր Վրաստանի հաար, հանուն որի 22 տարի առաջ եկել եմ այս երկիր, որի համար աղոթել են իմ նախնիները։ Ես քվեարկել են այն Վրաստանի օգտին, որի մասին, համոզված եմ, աղոթում է ողջ Վրաստանը։ Երեկոյան մենք բոլորս հաղթողներ կլինենք։ Ոչ ոք տանուլ չի տա, որովհետեւ կհաղթի Վրաստանը»,- լրագրողներին հայտնել է Զուրաբիշվիլին։
Բաց մի թողեք
Ինչ է սպասվում 6 ամսից, ինչ սպասել ․․․
Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում