Հոկտեմբերի 27-ին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում՝ ավագանու օրենքի ուժով հրավիրված նիստում համայնքի նորընտիր ղեկավար Հովսեփ Առաքելյանը երդվեց համայնքի բնակիչների առաջ։
Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին պաշտոնից ազատվելու դիմումներ էին ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը, տեղակալներ Կարեն Հովհաննիսյանն ու Կարեն Հակոբյանը։ Հոկտեմբերի 24-ին կայացած Սիսիանի ավագանու արտահերթ նիստում 14 կողմ ձայնով համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ 34-ամյա Հովսեփ Առաքելյանը։
Մինչ համայնքապետ ընտրվելը՝ նա առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի պետն էր։
Հովսեփ Առաքելյան, Սիսիանի համայնքապետ «Բոլորս էլ քաջատեղյակ ենք Սիսիան համայնքի բազմաբնույթ խնդիրներից։ Լիահույս եմ, որ տեղական ինքնակառավարման ոլորտում իմ փորձառությունը, համայնքային կյանքի իրադարձություններում իմ ներգրավվածությունը, կառուցողական գործունեության իրականացումը կնպաստեն խնդիրների լուծմանը»,-իր խոսքում նշեց Հովսեփ Առաքելյանը՝ կարեւորելով համախմբվածությունն ու միասնականությունը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորեց Սիսիան համայնքի նոր ղեկավարին։ «Բազմաթիվ ծրագրեր են ուղղվում համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչից անմասն չի Սիսիան համայնքը։ Խնդիրներ լուծման համար անհրաժեշտ է ձեւակերպել ու հետեւել այն տեսլականին, որն ակնկալում են սիսիանցիները։ Համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի գերխնդիրը պիտի լինի ձեւակերպել այն բոլոր հարցերը, որ ծառացել են համայնքի առջեւ եւ պիտի լուծում ստանան»,-մասնավորապես նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել