Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
«Շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով», – նշեց Աբազյանը:
Ժամկետների և վայրի վերաբերյալ, ըստ ԱԱԾ տնօրենի, որոշում չկա:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։
Բաց մի թողեք
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կհանդիպեն ՀՀ վարչապետն ու Իլհամ Ալիևը
Նոր մանրամասներ տուժածների վիճակից
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է ապազգային մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի․ վարչապետ