Մարդու վերարտադրողականության հայկական ասոցացիայի 22-րդ համաժողովից հետո առիթ ունեցանք հանդիպելու ու հարցազրույց ունենալու «Ֆերթիլիթի սենթր» Պտղաբերության կենտրոնի հիմնադիր և տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանի հետ։ Սկիզբը՝ տես այստեղ
Ինչպես նախորդ հարցազրույցում նշել էինք՝ շարունակությունը՝ հաջորդիվ, ահա այն․
Պարոն Համբարձումյան, նախկինում՝ Պտղաբերության կենտրոնը, երբ Աբովյան փողոցում տեղակայված հաստատությունում էր գործում ու առավել հաճախ էինք հանդիպում, կարծես այսքան մարդաշատ չէր, ինչպես հիմա, երբ այցելեցի Մոլդովական փողոցում արդեն ձեր տեղակայման հիմնական վայրը, ոլորտներն են ընդլայնվել, թե դիմելիությունն է ավելացել, քաղաքացիների գիտակցությունն է ավելացել՝ երեխա չունենալու դեպքում, Պտղաբերության կենտրոն դիմելու հարցում ․․․
Ձեր թվարկածներից վերջինն առաջին հերթին ու միանգամից։ Մենք էլ աճում ենք, հիմա ամենամեծ կենտրոնն ենք Հայաստանում, արդեն երկու հսկա մասնաշենքներում ենք գրոծում, պետական աջակցությունն էլ նպաստեց, որ քաղաքացիների հոսքն ավելանա։ Բուժանձնակազմն է նաև համալրվում՝ ի դեմս Առողջապահության ազգային ինստիտուտում բացված Վերարարտադրողական բժշկության ամբիոնի, որտեղից արդեն դիպլոմավորված շրջանավարտներն են համալրում նաև մեր թիմը, ոչ թե՝ վերապատրաստված մասնագետները։
Վերարտադրողական բժշկությունն այնքան լայն է՝ մի ամբողջ օվկիանոս է, հետազոտություններից սկսած․ մոլեկուլյար, գենետիր քրոմոսոմային ․․․ և այլն, որովհետև անպտղության պատճառները շատ շատ են, առաջ այդքան մանրամասն ու շատ դետալներ հայտնի չէին, գիտությունն առաջ է ընթանում ու նոր հնարավորություններ են բացահայտվում։
Մենք զբաղվում ենք կարևոր երեք շերտերով, առաջինը․ հետազոտություն, կոնսերվատիվ բուժում, երկրորդը․ բուժում, ներարգանդային սերմնավորում և երրորդ բարձրագույնը․ արտամարմնային բեղմնավորում։
Պտղաբերության կենտրոնը նաև ամբիոնի կլինիկան է, որտեղ նաև գործնական դասընթացներն են տեղի ուեննում։
Այդ ամենը թերևս ենթադրում է նաև հագեցած նյութատեխնիկական բազա և արդեն իսկ գործող բուժանձնակազմի վերապատրաստումներ ․․․
Վերընշածս՝ նախորդ հարցազրույցում, երբ խոսում էինք ասոցացիայի 22-րդ համաժողովի մասին, այն նաև մասնակից բժիշկների կրեդիտավորման գործընթաց էր, տասնյակ ժամեր ես անցկացնում էի վերապատրաստման գործընթացը։ Գիրք եմ գրել՝ լուսանկարներով հագեցած, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում։
Նյութատեխնիկական բազան պահում ենք ամենաբարձր մակարդակում։ Պտղաբերության կենտրոնը թերևս միակ կլինիկաներից է, որտեղ յուրաքանչյուր բժիշկ ունի իր սոնոգրաֆիկ ապարատը։ Մեզ մոտ այդ առումով հերթեր չկան, ամեն բան կազմակերպվում է տեղում։ Վերջերս գնեցինք Էկո նոր սարքավորումներ՝ լավագույնները։ Փորձում ենք ձեռք բերել ամենաթանկարժեքներն ու ամենաժամանակակիցները, մեկանգամյա օգտագործման նյութեր, չէ որ սաղմիկների հետ գործ ունենք։
Պտղաբերության կենտրոնում ապահովագրական սարքավորումներ ենք տեղադրել, ընդ որում մի քանիսը, որպեսզի ֆորս մաժորային իրավիճակներում արգելակումներ չունենանք, էլեկտրաէներգիայի ընդհատումներ և այլն։ Մի քանի տեղով էլեկտրամատակարարումներ ունենք, ու բացի այդ՝ է՝լեկտրագեներատորներ, որ հանկարծ համընդհանուր ընդհատման դեպքում որևէ վայրկյան մեր սարքավորումները կանգ չառնեն, որևէ բան չվնասվի։ Մտածել ենք անգամ փոշու չներթափանցման մասին։
Ամեն ինչ անենք, որ միայնակ մայրեր չլինեն, գիտեք որքան երջանկանում են կանայք, երբ երեխա են ուեննում, իրենց կյանքն էլ բովանդականում է։ Լոգո ենք ստեղծել՝ +1 ու խրախուսում ենք, որ նոր երեխաներ ունենան։ Ամեն ինչ անում ենք, որ մեր երկրում չլինեն դեմոգրաֆիկ խնդիրներ, կամ՝ թեթևանան։
Զրուցեց՝ Սիմոն Սարգսյանը
Բաց մի թողեք
Ամփոփելով իրագործված ծրագրերը՝ վստահ քայլերով շարժվում ենք առաջ․ Քրիստինա Ավագյան
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ
25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել