Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն իր սերմնահեղուկն է առաջարկում այն կանանց, ովքեր ուզում են իրենից երեխա ունենալ։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Մասնավորապես, հրավիրովի ընթրիքներից մեկի ժամանակ գործարարն օգնություն է առաջարկել զույգին, որը բախվել է հղիանալու դժվարություններին, ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականը հայտնում է նաև, որ միլիարդատերը Տեխասում մի ամբողջ բնակավայր է կառուցում, որտեղ ապրելու է իր սերունդը։
NYT-ը բացատրում է, որ Մասկը ցածր ծնելիությունը համարում է մարդկության գլխավոր սպառնալիքը։
Բաց մի թողեք
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել