ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, թե ինչու է խմբակցության պատգամավորների վերաբերյալ կարգապահական վարույթները քննում ՔՊ վարչությունը:
«Հրապարակը» գրում է․ Այսինքն՝ մի քանի հոգով վճռում են ժողովրդից մանդատ ստացածների ճակատագիրը, մինչդեռ պառլամենտական կառավարման համակարգում առաջնային դերակատարումը հենց օրենսդիր մարմնինն է, ու իշխանական պատգամավորների վերաբերյալ վարույթներն էլ պետք է քննի ոչ թե վարչությունը, այլ հենց պատգամավորական խմբակցությունը, հատկապես որ խորհրդարանական գործունեության ընթացքում են այդ պատգամավորներն «անհարգալից պահվածք, էթիկայի խախտում դրսեւորում»։
Որոշ տեղեկություններով, ՔՊ խմբակցության առաջիկա նիստում, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է բարձրաձայնեն այս հարցը եւ փորձեն այն վարչության տիրույթից տեղափոխել խմբակցության դաշտ։
Բաց մի թողեք
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել
2000 տոննան գերազանցող լոլիկի մթերումներ իրականացնող ընկերություններին պետությունն աջակցություն կտրամադրի. ո՞ր արտադրողներին բաժին կհասնի 150 մլն դրամը
Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից