Ձերբակալվել է պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։ Նրան ձերբակալել են ապօրինի զենք պահելու կասկածանքով։
Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը․
«Քանի որ Հովհաննեսն այս պահին գտնվում է ՁՊՎ-ում տեսակյցությանս համար անհրաժեշտ է կատարել որոշ փաստաթղթային ձևակերպումներ և հիմա այդ ընթացքում եմ։
Տեղեկացնեմ, որ Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով։ Մոտակա ժամերին նախատեսվում են քննչական որոշ գործողություններ, որոնց մասնակցելուցս հետո կհայտնեմ լրացուցիչ ու հնարավորին սպառիչ տեղեկություններ»,-նշել է նա։
Բաց մի թողեք
Զինվորականները տասը ամիս է կալանավորված են Փաշինյանին իբր վերացնելու պատճառաբանությամբ
Ձերբակալվել է նախկին պաշտոնյա, ինչում է մեղադրվում
Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը կնոջից խլել է բջջային հեռախոսը, նրան վայր գցել գետնին և հեռացել