Նախօրեին հաղորդեցին, որ Բագրատ սրբազանը բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է արտերկիր, մեր տեղեկություններով՝ Մոսկվա։ Լուրեր կան, որ այցի նպատակը ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ի դեպ, վերջին շրջանում ընդդիմադիր դաշտից հաճախացել են այցերը Մոսկվա, Կրեմլը սկսել է որոշակի հետաքրքրություն դրսեւորել ՀՀ-ի նկատմամբ, հատկապես՝ Վրաստանի ընտրություններից հետո։ Հիմա ՌԴ-ն Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ունի համաչափ զարգացող հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ` խնդիրներ:
Օրերս հայտնի դարձավ, որ մոտ 40 անձի մուտք է արգելվել ՌԴ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի եւ Խաչատուր Սուքիասյանի, արեւմտամետ քաղաքական գործիչների, սորոսական պատգամավորների: ՌԴ-ն որոշել է դեռ իշխանություններին չդիպչել, բայց նրանց սատելիտներին ու հենարաններին պատժել: Այդ քայլերը ՀՀ իշխանական շրջանակներում անհանգստություններ են առաջացրել։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին