ՔՊ-ի նախօրեի նիստում, Անդրանիկ Քոչարյանից բացի, «կատոկել» են նաեւ Հովիկ Աղազարյանին` Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի համար։
Հրապարակ թերթը գրել է․ Որոշ պատգամավորներ ասել են՝ պատիվ չի բերում մեզ, որ անձնական շահից ելնելով քննադատենք պաշտոնյային, ժողովուրդն ի՞նչ կմտածի մեր մասին։
Հիշեցնենք, որ Աղազարյանը Քյարամյանից հետաքրքրվել էր ավտոներկրողների դեմ հարուցված քրգործերից՝ դրանք որակելով ապօրինի, ինչին ի պատասխան՝ ՔԿ նախագահն Աղազարյանին մեղադրել էր իր որդու համար քննությանը միջամտելու հարցում։ Ա
ղազարյանը նիստում վստահեցրել է, որ հարյուրավոր ավտոներկրողների հետ է հանդիպել` նրանց բողոքն է փոխանցել Քյարամյանին, ոչ թե իր որդու։ Աղազարյանին հանդիմանել է նաեւ Փաշինյանը, որ Քյարամյանը, այո, իրեն ճիշտ չի պահել, բայց դու էլ չես զիջել, ասել է, որ պետք է ավելի զուսպ լինեն, անգամ բարկացել է Աղազարյանի վրա, թե՝ միջադեպից հետո մեկ անգամ ասացիր, որ Քյարամյանը պիտի հեռանա` վերջ, սահմանափակվեիր, մինչ այսօր կրկնում ես։ Ոմանք տպավորություն են ստացել, որ Փաշինյանը Քյարամյանին չի պատրաստվում նեղացնել եւ նեղվում է Քյարամյանին պատժելու մասին խոսակցություններից։
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է