Վերջին օրերին Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Արամ կաթողիկոսի հետ շփումը ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ և վստահ եմ՝ Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում:
Իհարկե այստեղ անթուլատրելի է հաշվի չառնել նախընտրական գործոնը, սակայն այսօր Թրամփն իր իսկ ձեռքով նախանշում է իր հնարավոր արտաքին քաղաքականությունը, որի վրա, ըստ ձևավորված միջավայրի, մենք կարող ենք ազդեցություն ունենալ: Մենք ասելով ի նկատի ունեմ առաջին հերթին հենց հայկական համայնքը, եկեղեցին, հայկական լոբբին, հայերի բարեկամ քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները:
Ի թիվս անծայրածիր սխալների, մեկ այլ սխալ, որ Հայաստանի իշխանություններն ու անձամբ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն արել են, դա հանրապետականների հետ ադեկվատ հարաբերություններ կառուցելուց ամեն գնով խուսափելն է եղել: Ընդ որում, բացարձակ կարևոր չէ Թրամփը կհաղթի, թե՝ ոչ: Վերջիվերջո 2 օրից նաև Կոնգրեսի ընտրություններ են, որտեղ հանրապետականների հնարավոր հաղթանակը լուրջ ազդեցություն է ունենալու ամերիկյան քաղաքական օրակարգի վրա:
Ինձ համար միևնույնն է, թե ով է հաղթելու նոյեմբերի 5-ին, վստահ եմ ցանկացած նախագահի հետ աշխատելու հորիզոններ են բացվելու: Այս ամենն ինձ հետաքրքրում է բացառապես մասնագիտական հարթության վրա: Կարծում եմ նաև, որ Հայաստանի իշխանության և Հայաստանի պետական/ազգային շահերն իրարից էապես տարբերվող երևույթներ են և, որպես այս ամենի հետևանք, ամերիկյան ցանկացած իշխանության հետ այլընտրանքային աշխատանք տանելու անհրաժեշտություն լինելու է:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյան
Բաց մի թողեք
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան